ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ն միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու պլաններ չունի

ԱՄՆ-ն միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու պլաններ չունի
01.10.2019 | 13:42

ԱՄՆ-ը միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների տեղակայման հստակ ծրագրեր չունի՝ հայտարարել է Պենտագոնի փոխղեկավար Ջոն Ռուդը: «Մենք տեղակայման հստակ ծրագրեր չունենք: Մենք ուսումնասիրում ենք մյուս բոլոր հնարավոր այլընտրանքները»,- հայտնել է Ռուդը՝ ելույթ ունենալով ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ